«Ուրարտու»-ն նոր կիսապաշտպան ունի
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շարունակում է համալրել կազմը:
Այս մասին գրում է «Ուրարտու»-ի մամուլի ծառայությունը: Ակումբը պայմանագիր է ստորագրել նիգերիացի կիսապաշտպան Լուքման Գիլմորի հետ։
27-ամյա ֆուտբոլիստը խաղացել է վրացական «Իմերեթի», Թբիլիսիի «Դինամո», «Զուգդիդի» և «Սամգուրալի» ակումբներում։ Գիլմորը հայկական ակումբ է տեղափոխվել լատվիական «Լիեպիա» ակումբից։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ հատվածը կմեկնարկի փետրվարի 22-ին: Ներքին առաջնության 20-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 48 միավորով «Փյունիկ»-ն է: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են «Նոա»-ն և «Արարատ-Արմենիա»-ն, որոնք ունեն 42-ական միավոր: 4-րդ տեղում «Ուրարտու»-ն է, որը հավաքել է 34 միավոր: 32 միավոր ունի «Ալաշկերտ»-ը: Այնուհետ միմյանց հաջորդում են ԲԿՄԱ-ն, «Արարատ»-ը, «Վեստ Արմենիա»-ն, «Վան»-ը, «Շիրակ»-ը: