ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
Հունվարի 29-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 53-ամյա Գիորգի Օ.-ն: Նա 2017 թ. հունվարի 13-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք: