«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ․ ի՞նչ են քննարկել
Ավինյանը ՔՊ-ի հետ քննարկել է հանրային տրանսպորտի բարելավման և երթևեկության բեռնաթափման հարցեր։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:
Քննարկվել է Երևան քաղաքի զարգացմանը վերաբերվող բազմաթիվ հարցեր:
Անդրադարձ է կատարվել հանրային տրանսպորտի բարելավման և երթևեկության բեռնաթափման խնդրին:
Քննարկվել են վերջին օրերին քաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքներին վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել կառուցապատման ոլորտի, քաղաքի լուսավորության, թափառող շներին վերաբերող և բազմաթիվ այլ հարցերի շուրջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները, այդ թվում` օրենսդրական մակարդակում, առկա խնդիրները լուծելու համար»,- գրել է նա: