Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է 29-ամյա կնոջ վրա
Սիդնեյի նավահանգստում կնոջը հոսպիտալացվել է շնաձկան հարձակման հետևանքով։ Տուժածի վիճակը շարունակում է մնալ ծանր, Shantnews-ի փոխանցմամբ՝ հայտնում է NSW ոստիկանությունը։
Գերատեսչության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան։ Տուժածը ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության ավիացիոն ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ բժիշկների՝ 29-ամյա կինը «ոտքի ծանր վնասվածքներ է ստացել և շատ արյուն է կորցրել շնաձկան հարձակման հետևանքով»։ Հաղորդվում է նաև, որ գիշատչի հարձակումից անմիջապես հետո տուժածին առաջին օգնություն է ցուցաբերել մոտակայքում գտնվող անասնաբույժը, ով շրջագայություն է կատարել: Նա դադարեցրել արյան կորուստը մինչև շտապօգնության աշխատակիցների ժամանելը:
Միջադեպից հետո քաղաքային իշխանությունները ժամանակավորապես փակել են Սիդնեյի լողափերը և սկսել շնաձկան որոնումները՝ կոչ անելով մարդկանց «մինչև հետագա ծանուցում հեռու մնալ Սիդնեյի նավահանգստի ջրից»:
Մարդու վրա շնաձկան հարձակման այս դեպքն առաջինն էր Ավստրալիայում 2024 թվականին։ Անցած տարվա ընթացքում երկրում գրանցվել է շնաձկների 12 հարձակում մարդկանց վրա։ Դրանցից 3-ն ավարտվել է զոհերի մահով։