Երևան, 07.Ապրիլ.2025, 03:34 |
Տեսահոլովակի պրեմիերա․ Սիլվա Հակոբյան - «Օրեր... Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարաններ... Ավելի քան 50 երկիր դիմել է Սպիտակ տուն՝ առևտր... Գարնանացան-աշնանացանի աշխատանքների կազմակերպմ... Աննախադեպ բարձր մասնակցությունը փշրեց ամբողջ ... Պատերազմում զոհված Դավիթ Թորոսյանի ծնողները զ... Մեր մարզիկները կմասնակցեն Խորվաթիայում կայանա... Այսօր Ամերիկան ստորացնում է ոչ միայն Իրանին, ... Աշխարհի ամենաթանկարժեք կենտրոնական պաշտպաններ... Փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդ... Հրդեհ` Սիսիան քաղաքում Իրանը դեմ է իր միջուկային ծրագրի շուրջ ուղիղ ... Երևանում «Range Rover»-ում հայտնաբերվել է «Մա... ԱԳՆ արձագանքը որակել այլ կերպ, քան դավաճանակա... Երկրաշարժ՝ Վրաստանում Իրանում Հայաստանի դեսպանը ներկա է եղել Նոուրո... Հռոմի պապը հիվանդանոցից դուրս գալուց հետո առա... Կոտայքի մարզում «Toyota Camry»-ն դուրս է եկել... Գյումրին կունենա ամենաանկայուն ու կարճ քաղաքա... Տղամարդը բազմաթիվ հարվածներ է հասցրել իր հղի ... 32 մարդ Է տուժել Խակասիայում փոթորկի հետևանքո... Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նա... Ու դեռ ինչքա՞ն պիտի ուժով, զորքով ու զենքով պ... Քամու ուժգնացում, անձրև ու ամպրոպ. եղանակը՝ Հ... Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բան... Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հու... Սպորտը վեր է ազգային, մշակութային և սոցիալակա... Ջենթլմենի դիմակի հետևում սարսափելին էր թաքնվա... Երիտասարդ աղջկան ՔԿ են կանչել Ավետիք Իշխանյան... ՃՏՊ՝ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին․ վարորդը հ... Խորհրդարանի այգում նշվել է ճապոնական «Հանամի»... Ամփոփվել են Գյումրիում և Փարաքարում կայացած Տ... 50 կմ՝ 2 ժամում, առանց կանգառի. վարչապետը տես... Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Երևանում տղամարդը հրկիզել է քրոջ դստեր մեքենա... «Կեցցե՛ հեծանիվը»․ Արծրուն Հովհաննիսյանը Փաշի... Լիտվան աճուրդով կվաճառի Բելառուսից առգրավված ... Պրեմիերա․ Արա և Ալիկ Ավետիսյաններ՝ «Ճանապարհ»... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Լա Մանշի նեղուցում ավելի քան հարյուր միգրանտ ... Ի՞նչ կազմով է մասնակցում ՀՀ սպորտային մարմնամ... Որոնք են ծերացումն արագացնող գործոնները Եվրամիությունը չպետք է պատասխան պատժամիջոցներ... Հայկական իմպրեսիոնիզմ․ Հայաստանի ազգային պատկ... ԱՄՆ-ում զանգվածային ցույցեր են «Արարատ-Արմենիա»-ն հաղթեց «Ուրարտու»-ին, «Փյո... Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ուռուցքաբան... Արցախի թեմի առաջնորդը քննարկել է բռնահանված ա... Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում այրվել է VAZ մա... Մխիթար Հայրապետյանը Փարիզում ներկայացրել է Հա... Մհեր Մարգարյանն ու Անտոնիո Գուտերեշն ընդգծել ... Սահմանին մեկ ժամից ավելի է ինտենսիվ հրաձգությ... «Ինտեր»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Պարմա»-ի... Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենա... Աշխարհն այսօր խիստ կարիքն ունի լույսի, խավարն... ԱՄՆ-ն սկսել է B-2A Spirit ռմբակոծիչներ օգտագո... Ադրբեջանի հետ սահմանը հսկող հայ դիրքապահները ... Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում պատմել է, թ... Ճապոնիայի վարչապետը մտադիր է Թրամփին առաջարկո... Ադրբեջանը սադրանքի գնալու «լեգիտիմ հիմք» է ձև... Արգավանդի Կարա-կոյունլուների դամբարանը՝ «Բաց ... Արմավիրի մարզում 2 տղամարդ դեմքի շրջանի ջերմա... Դիետոլոգը նշել է գլխացավը թեթևացնող մթերքները... ԼՂ-ի լուծարման հրամանագրի հրապարակումից հետո ... Ընթացքի մեջ են Խոյ համայնքի Աղավնատուն բնակավ... Երթևեկությունը խախտող մեքենան տեղափոխվել է հա... Իրանում մտադիր են վերսկսել ծովում նավթի և գազ... «Կրթվելը նորաձև է»․ հանդիպումներ՝ Արմավիրում ... Վարդան Ղուկասյանի գրասենյակը հայտարարություն ... Երևանում կառուցվող էլիտար շենքի շինհրապարակու... Հայաստանն ընտրվել է ՄԱԶԾ-ի, ՄԱԿ բնակչության հ... Գողերը բանակցում են սեփականատերերի հետ և համա... Red Wings ավիաընկերության ուղևորները 24 ժամ է... Թայվանի ափերի մոտ արձանագրվել են Չինաստանի 12... Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից Խնածախի ուղղությա... Արարատի մարզում հայտնաբերվել է 34-ամյա տղամար... Խակասիայում ուժեղ քամուց տուժածների թիվը հասե... e-draft-ում հրապարակվել են Սնանկության օրենսգ... Անչելոտին կարճ պատասխանել է իր ապագայի մասին ... 40-ամյա հրուշակագործին կախելու մեջ կասկածվում... Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պ... Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումներ... ՀՀ-ում «քար լռություն» է Ֆոն դեր Լայենի հայտա... Ադրբեջանական կողմը կրկին կրակել է Խնածախի ուղ... Արարատի մարզում բախվել են «Mercedes» բեռնատար... Ցեղասպան թշնամուն կանգնեցնելու ինչպիսի հանճար... Շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիան Հայաստ... Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3354-... Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառու... Սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը կն... Անահիտ Մանասյանը հյուրընկալել է «Հոդված 3» մա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արարատի մարզում «Nissan Rogue»-ը բախվել է կայ... «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագո... Բաքվում պահվող մեր պատանդների ազատ արձակման հ... Գյումրին իր խոսքն ասաց հստակ, առանց այլևայլու... Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի ... Զինվորական մոր և զինվոր որդու սպասված հանդիպո... 3-ամյա Լուսէն հաղթահարեց քաղցկեղը․ նա այսօր ծ...

Ամբերդն ընդգրկվել է Եվրոպայի ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում

Ամբերդ պատմամշակութային արգելոցն ընդգրկվել է «7 ամենավտանգված» ծրագրի կարճ ցուցակում՝ որպես Եվրոպայի 11 ամենավտանգված ժառանգության վայրերից մեկը։ Հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

«Եվրոպա Նոստրան», Մշակութային և բնական ժառանգությանը նվիրված քաղաքացիական հասարակության եվրոպական ձայնն ու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտն այսօր հայտարարել են Եվրոպայում գտնվող և 2024 թ․ «7 ամենավտանգված» ծրագրում ընդգրկված հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները:

2024 թվականի Եվրոպայի 11 ամենավտանգված հուշարձաններն ու ժառանգության վայրերն են.

o Ամբերդ պատմամշակութային արգելոց, ՀԱՅԱՍՏԱՆ

o Դուրեսի հնավայր (Muret e Portës), ԱԼԲԱՆԻԱ

o Միդի պալատ (Palais du Midi), Բրյուսել, ԲԵԼԳԻԱ

o Աշխատավորների դասի բնակարաններ Ռուբե-Տուրկուենում, ՖՐԱՆՍԻԱ

o Կիկլադյան կղզիներ, Սիֆնոս, Սերիֆոս և Ֆոլեգանդրոս, ՀՈՒՆԱՍՏԱՆ

o Գեսատի Սուրբ Պետրոս եկեղեցի, Միլան, ԻՏԱԼԻԱ

o Սիենայի սինագոգ, ԻՏԱԼԻԱ

o Շտայնորտ պալատ, Հյուսիսային Մասուրիա, ԼԵՀԱՍՏԱՆ

o Հարավսլավիայի ժողովրդական բանակի տուն Շաբաչում, ՍԵՐԲԻԱ

o Սուրբ Գևորգ հունական ուղղափառ եկեղեցի, Ալթինոզու / Հաթայ նահանգ, ԹՈՒՐՔԻԱ

o Անտիոքի Երկաթե դարպաս, Անթաքիա / Հաթայ նահանգ, ԹՈՒՐՔԻԱ

«Եվրոպա Նոստրայի» գործադիր նախագահ, դոկտոր պրոֆ. Հերման Պարզինգերը հայտարարել է. «Ընտրված ժառանգության վայրերը վտանգված են քանդման, ոչ պատշաճ զարգացման, բնական աղետների կործանարար ազդեցության, անտեսման կամ ֆինանսավորման բացակայության պատճառով: Այս կարճ ցուցակը հրապարակելով՝ ցանկանում ենք աջակցության ուղերձ հղել այն ակտիվիստներին և տեղական համայնքներին, ովքեր խորապես նվիրված են այս վայրերը փրկելուն: Եվրոպայի ժառանգությունը պետք է պահպանվի ոչ միայն որպես մեր ընդհանուր անցյալի վկայություն, այլ նաև որպես կայունության, համախմբված և խաղաղ ապագայի խթան։

Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի դեկան Շիվա Դուստդարն ասել է. «Մշակութային ժառանգությունը եվրոպական ինքնության, գրավչության և տնտեսական աճի համար հիմնական ռեսուրս է: Այս կարճ ցուցակը մեզ հիշեցնում է, թե որքան փխրուն է այդ ժառանգությունը, և որքանով ենք մենք դա ընդունում: Ինստիտուտը մեր վաղեմի գործընկեր Եվրոպա Նոստրայի հետ միասին․ ողջ Եվրոպայում ընդլայնում է այն տեղական համայնքների ջանքերը, որոնք գիտեն, որ մշակութային ժառանգության վայրերը փրկելը կօգնի այլ հրատապ մարտահրավերներ հաղթահարելուն։ Հույս ունենք գալիք սերունդների համար այս տեսարժան վայրերը վերականգնված և պահպանված տեսնել»:

Վերոնշյալ վտանգված ժառանգության վայրերը ընտրվել են միջազգային խորհրդակցական խմբի կողմից: Խմբում ընդգրկված են պատմության, հնագիտության, ճարտարապետության, ամրակայման, նախագծերի վերլուծության և ֆինանսական փորձագետներ: 2024 թվականի «7 ամենավտանգված» ծրագրին վայրեր առաջադրել են անդամ կազմակերպությունները, ասոցացված կազմակերպությունները կամ Եվրոպա Նոստրայի առանձին անդամները, ինչպես նաև Եվրոպական ժառանգության դաշինքի անդամները:

Ընտրությունը կատարվել է՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր վայրի՝ ժառանգության առումով նշանակալի լինելն ու մշակութային արժեքը, ինչպես նաև այն լուրջ վտանգը, որին դրանք այսօր առերեսվում են։ Տեղական համայնքների ներգրավվածության մակարդակն ու պետական և մասնավոր շահագրգիռ կողմերի հանձնառությունը այս վայրերը փրկելու հարցում կարևորվել են որպես հավելյալ արժեքներ: Ընտրության մեկ այլ չափանիշ էր այս վայրերի ներուժը՝ որպես կայուն սոցիալ-տնտեսական զարգացման խթան:

Եվրոպայում 2024 թվականի «7 ամենավտանգված» ժառանգության վայրերի վերջնական ցանկը կհրապարակվի ապրիլին։

«7 ամենավտանգված» ծրագիրը քաղաքացիական հասարակության՝ Եվրոպայի վտանգված ժառանգությունը փրկելու արշավի մի մասն է կազմում: Այն բարձրացնում է հասարակության իրազեկվածությունը, տալիս է անկախ գնահատականներ և հետագա գործողությունների առաջարկներ է անում: 2013 թ.-ին մեկնարկած այս նորարարական ծրագիրը վարում է Եվրոպա Նոստրան՝ Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի հետ համագործակցությամբ: Ունի նաև Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցությունը: Ծրագրի մեկնարկից ի վեր ընտրվել են վտանգի տակ գտնվող 56 հուշարձաններ և ժառանգության վայրեր Եվրոպայի 31 երկրներից:

«Եվրոպա Նոստրան» եվրոպական քաղաքացիական հասարակության ձայնն է, որը նվիրված է մշակութային և բնական ժառանգության պահպանմանն ու տարածմանը: Ժառանգության ոլորտի հասարակական կազմակերպությունների համաեվրոպական ֆեդերացիա է։ Աջակցում է պետական մարմինների, մասնավոր ընկերությունների և անհատների լայն ցանցին, որն ընդգրկում է ավելի քան 40 երկիր: Եվրոպայի ամենամեծ և ժառանգության ոլորտի ամենաներկայացուցչական ցանցն է և սերտ հարաբերություններ է պահպանում Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կառույցների հետ: «Եվրոպա Նոստրան» իրականացնում է Եվրոպայի վտանգված հուշարձանները, վայրերը և լանդշաֆտները փրկելու քարոզարշավ՝ մասնավորապես «7 ամենավտանգված» ծրագրի միջոցով: Եվրոպական ժառանգության մրցանակներով / Եվրոպա Նոստրա մրցանակներով խրախուսում է բարձր որակն ու մեծ վարպետությունը: Եվրոպա Նոստրան ակտիվորեն նպաստում է ժառանգությանն առնչվող եվրոպական ռազմավարությունների և քաղաքականության սահմանմանն ու իրականացմանը՝ եվրոպական կառույցների հետ մասնակցային երկխոսության և Եվրոպական ժառանգության դաշինքի համակարգման միջոցով: «Եվրոպա Նոստրան» ղեկավարել է Եվրոպական հանձնաժողովի կողմից ընտրված եվրոպական համընկերությունը, որը վարելու է Եվրոպական ժառանգության կենտրոն փորձնական նախագիծը (2023-2025 թթ․): Այն նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից մշակված Նոր եվրոպական Բաուհուզ նախաձեռնության պաշտոնական գործընկերն է և հանդիսանում է Կլիմայի ժառանգության ցանցի առաջատար եվրոպական անդամ և աջակից:

Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտը (EIB-I) ստեղծվել է ԵՆԲ խմբի (Եվրոպական ներդրումային բանկ և Եվրոպական ներդրումային հիմնադրամ) շրջանակներում՝ եվրոպական շահագրգիռ կողմերի և լայն հանրության հետ խթանելու և աջակցելու սոցիալական, մշակութային և ակադեմիական նախաձեռնություններին: Այն ԵՆԲ խմբի համայնքի և քաղաքացիության ներգրավման առանցքային հենասյունն է: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել http://institute.eib.org կայքում։

«Ստեղծագործ Եվրոպան» ԵՄ ծրագիր է, որն աջակցում է մշակութային և ստեղծագործական հատվածներին՝ հնարավորություն տալով մեծացնելու իրենց ներդրումը եվրոպական հասարակությունում, տնտեսությունում և կենսամիջավայրում: Ծրագիրը 2021-2027 թվականների համար 2,4 միլիարդ եվրո բյուջեով աջակցում է ժառանգության, կատարողական արվեստի, կերպարվեստի, միջգիտակարգային արվեստների, հրատարակչության, կինոյի, հեռուստատեսության, երաժշտության և տեսախաղերի ոլորտների կազմակերպությունների, ինչպես նաև տասնյակ հազարավոր արվեստագետների, մշակութային և տեսալսողական ոլորտի մասնագետների:

Այս թեմայով

Տեսահոլովակի պրեմիերա․ Սիլվա Հակոբյան - «Օրեր... Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարաններ... Ավելի քան 50 երկիր դիմել է Սպիտակ տուն՝ առևտր... Գարնանացան-աշնանացանի աշխատանքների կազմակերպմ... Աննախադեպ բարձր մասնակցությունը փշրեց ամբողջ ... Պատերազմում զոհված Դավիթ Թորոսյանի ծնողները զ... Մեր մարզիկները կմասնակցեն Խորվաթիայում կայանա... Այսօր Ամերիկան ստորացնում է ոչ միայն Իրանին, ... Աշխարհի ամենաթանկարժեք կենտրոնական պաշտպաններ... Փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդ... Հրդեհ` Սիսիան քաղաքում Իրանը դեմ է իր միջուկային ծրագրի շուրջ ուղիղ ... Երևանում «Range Rover»-ում հայտնաբերվել է «Մա... ԱԳՆ արձագանքը որակել այլ կերպ, քան դավաճանակա... Երկրաշարժ՝ Վրաստանում Իրանում Հայաստանի դեսպանը ներկա է եղել Նոուրո... Հռոմի պապը հիվանդանոցից դուրս գալուց հետո առա... Կոտայքի մարզում «Toyota Camry»-ն դուրս է եկել... Գյումրին կունենա ամենաանկայուն ու կարճ քաղաքա... Տղամարդը բազմաթիվ հարվածներ է հասցրել իր հղի ... 32 մարդ Է տուժել Խակասիայում փոթորկի հետևանքո... Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նա... Ու դեռ ինչքա՞ն պիտի ուժով, զորքով ու զենքով պ... Քամու ուժգնացում, անձրև ու ամպրոպ. եղանակը՝ Հ... Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բան... Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հու... Սպորտը վեր է ազգային, մշակութային և սոցիալակա... Ջենթլմենի դիմակի հետևում սարսափելին էր թաքնվա... Երիտասարդ աղջկան ՔԿ են կանչել Ավետիք Իշխանյան... ՃՏՊ՝ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին․ վարորդը հ... Խորհրդարանի այգում նշվել է ճապոնական «Հանամի»... Ամփոփվել են Գյումրիում և Փարաքարում կայացած Տ... 50 կմ՝ 2 ժամում, առանց կանգառի. վարչապետը տես... Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Երևանում տղամարդը հրկիզել է քրոջ դստեր մեքենա... «Կեցցե՛ հեծանիվը»․ Արծրուն Հովհաննիսյանը Փաշի... Լիտվան աճուրդով կվաճառի Բելառուսից առգրավված ... Պրեմիերա․ Արա և Ալիկ Ավետիսյաններ՝ «Ճանապարհ»... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Լա Մանշի նեղուցում ավելի քան հարյուր միգրանտ ... Ի՞նչ կազմով է մասնակցում ՀՀ սպորտային մարմնամ... Որոնք են ծերացումն արագացնող գործոնները Եվրամիությունը չպետք է պատասխան պատժամիջոցներ... Հայկական իմպրեսիոնիզմ․ Հայաստանի ազգային պատկ... ԱՄՆ-ում զանգվածային ցույցեր են «Արարատ-Արմենիա»-ն հաղթեց «Ուրարտու»-ին, «Փյո... Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ուռուցքաբան... Արցախի թեմի առաջնորդը քննարկել է բռնահանված ա... Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում այրվել է VAZ մա... Մխիթար Հայրապետյանը Փարիզում ներկայացրել է Հա... Մհեր Մարգարյանն ու Անտոնիո Գուտերեշն ընդգծել ... Սահմանին մեկ ժամից ավելի է ինտենսիվ հրաձգությ... «Ինտեր»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Պարմա»-ի... Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենա... Աշխարհն այսօր խիստ կարիքն ունի լույսի, խավարն... ԱՄՆ-ն սկսել է B-2A Spirit ռմբակոծիչներ օգտագո... Ադրբեջանի հետ սահմանը հսկող հայ դիրքապահները ... Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում պատմել է, թ... Ճապոնիայի վարչապետը մտադիր է Թրամփին առաջարկո... Ադրբեջանը սադրանքի գնալու «լեգիտիմ հիմք» է ձև... Արգավանդի Կարա-կոյունլուների դամբարանը՝ «Բաց ... Արմավիրի մարզում 2 տղամարդ դեմքի շրջանի ջերմա... Դիետոլոգը նշել է գլխացավը թեթևացնող մթերքները... ԼՂ-ի լուծարման հրամանագրի հրապարակումից հետո ... Ընթացքի մեջ են Խոյ համայնքի Աղավնատուն բնակավ... Երթևեկությունը խախտող մեքենան տեղափոխվել է հա... Իրանում մտադիր են վերսկսել ծովում նավթի և գազ... «Կրթվելը նորաձև է»․ հանդիպումներ՝ Արմավիրում ... Վարդան Ղուկասյանի գրասենյակը հայտարարություն ... Երևանում կառուցվող էլիտար շենքի շինհրապարակու... Հայաստանն ընտրվել է ՄԱԶԾ-ի, ՄԱԿ բնակչության հ... Գողերը բանակցում են սեփականատերերի հետ և համա... Red Wings ավիաընկերության ուղևորները 24 ժամ է... Թայվանի ափերի մոտ արձանագրվել են Չինաստանի 12... Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից Խնածախի ուղղությա... Արարատի մարզում հայտնաբերվել է 34-ամյա տղամար... Խակասիայում ուժեղ քամուց տուժածների թիվը հասե... e-draft-ում հրապարակվել են Սնանկության օրենսգ... Անչելոտին կարճ պատասխանել է իր ապագայի մասին ... 40-ամյա հրուշակագործին կախելու մեջ կասկածվում... Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պ... Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումներ... ՀՀ-ում «քար լռություն» է Ֆոն դեր Լայենի հայտա... Ադրբեջանական կողմը կրկին կրակել է Խնածախի ուղ... Արարատի մարզում բախվել են «Mercedes» բեռնատար... Ցեղասպան թշնամուն կանգնեցնելու ինչպիսի հանճար... Շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիան Հայաստ... Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3354-... Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառու... Սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը կն... Անահիտ Մանասյանը հյուրընկալել է «Հոդված 3» մա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արարատի մարզում «Nissan Rogue»-ը բախվել է կայ... «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագո... Բաքվում պահվող մեր պատանդների ազատ արձակման հ... Գյումրին իր խոսքն ասաց հստակ, առանց այլևայլու... Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի ... Զինվորական մոր և զինվոր որդու սպասված հանդիպո... 3-ամյա Լուսէն հաղթահարեց քաղցկեղը․ նա այսօր ծ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan