Բեռնատարները ձյան և մերկասառույցի պատճառով չէին կարողանում շարունակել ընթացքը
Հունվարի 30-ին, ժամը 06։36-ին Սյունիք մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարները ձյան և մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշարկման միջցով (մոտ 1 կմ) արգելափակումից դուրս են բերել ավտոբուս (28 ուղևոր) և բեռնատար, որոնք շարունակել են ընթացքը:
Փրկարարները նշված հատվածում իրականցրել են հերթապահություն։