Ռուսաստանում քրեական գործ կհարուցեն Երևանում հուշարձանը պղծելու վերաբերյալ
ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը կարգադրել է քրեական գործ հարուցել Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի պղծումից հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ գերատեսչության մամուլի ծառայության հղումով։
Նախօրեին սոցցանցերում ու լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Երեւանում տղամարդը պղծել է պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը։ Նա ծաղկեպսակներ է տապալել ու տրորել Ռուսաստանի դրոշի գույներով ժապավենը՝ նկարահանելով իր գործողություններն ու հրապարակելով այն։ Ըստ տեղի բնակիչների՝ այդ քաղաքացուն նախկինում տեսել են ռուսաֆոբիա հրահրելու մեջ։