Փաշինյանը Սուրեն Վարոսյանին ազատել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Վարոսյանն ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Վարոսյանին 2024 թվականի հունվարի 31-ից ազատել վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից», - նշված է որոշման մեջ։