ՔՊ-ն հանդիպման է կանչել Ավինյանին. ներքին անհամաձայնությունների կան․ News.am
News.am-ի տեղեկություններով այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպման է հրավիրել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
Պատճառն այն է, որ վերջին օրերին տեղացած ձյան հետեւանքով քաղաքացիներից բազմաթիվ դժգոհություններ կան, Երեւանում ձնամաքրման հարցում իրավիճակը հեռու է բավարար լինելուց:
Բացի դրանից, վերջին շրջանում քննարկվող բազմաթիվ հարցերում անհամաձայնություն կա ՔՊ-ականների եւ Տիգրան Ավինյանի միջեւ, այդ թվում թենիսի կորտերը քանդելու հարցում: ՔՊ-ում շատերը պնդում են, որ Ավինյանը լավ չի աշխատում: