Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ փոխգործակցությանն ու դրա հետագա զարգացման ուղղությամբ առաջիկա հնարավոր շփումներին:
Նշվում է, որ Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ՀՀ տեսլականը և դրա հիմքում դրված առանցքային սկզբունքները: