«Ամեն անգամ գնում էի «Եռաբլուր», ասում՝ Սիփս ուժ տուր ինձ». ծնվել է զոհված Սիփան Սողոմոնյանի քույրը
Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Սիփան Սողոմոնյանի քույրը՝ Ադրիանան։
Հոգեկան ծանր ապրումները հաղթահարելուց հետո Սիփանի ծնողները որոշել են՝ կյանքի նոր սկզբնակետ է պետք։
«Շատ եմ պայքարել», - պատմել է Սիփանի մայրը։
«Շունչ տվեց մեզ», - նշել է նա։
Մայրը պատմում է. «Երբ պատերազմն սկսվել էր, ընկերներն ասել էին՝ զանգե՞լ ես տուն: Ասել էր՝ չեմ կարող զանգել, որովհետեւ ես սուտ խոսել չեմ սիրում, ու այդպես էլ չէր զանգել, քանի որ պետք է սուտ ասեր, որ պատերազմ չի:
Հայրենասիրությունը, պատիվը, ինձ համար բարձր են այդ արժեքները: Ես հարգում եմ իր երեխայի որոշումը: Երբ իր ընկերը վիրավորվել էր, ինքն էր դիրքերից իջեցրել: Տղան պատմում ՝, որ ասել է՝ Սիփ, իջել ես, էլ մի բարձրացի, քշի գնանք, ասել էր՝ չէ, բա տղե՞րքը: Ու ես էլ եմ կարծում, որ դավաճան կլիներ, եթե ընկերներին լքեր: Ճիշտ է, դա ցավոտ բան է, բայց դա իր որոշումն էր»;
Սիփանի մայրը պատմեց նաեւ նորից երեխա ունենալու մասին. «Հասկացա, որ չէ, մեր տան պատերը սառել է, մեր ամեն օրը նույն օրվա նման էր, ոչ մի փոփոխություն չկար մեր կյանքում:
Պայքարել եմ շատ, համարյա երկու տարի եւ ամեն անհաջող փորձից հետո ասում էի՝ դու Սիփանի մաման ես, դու պետք է փորձես: Ու այդ ուժը կար, Սիփս տալիս էր այդ ուժը:
Երբ հասկանում ես, որ դու մայր ես դառնալու, դա բացատրել չի լինի, թե ինչ ուրախություն էր: Ինքն արդեն մեզ շունչ էր տվել:
Ամեն բժշկի այցից առաջ գնում էի Եռաբլուր, ասում էի՝ Սիփ ջան, խնդրում եմ, նորից ուժ տուր»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: