Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Գերմանիայի թիմային առաջնության հաղթող․ ներկայացրել է Wacker Burghausen թիմը
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը դարձել է 2024 թվականի ըմբշամարտի Գերմանիայի թիմային առաջնության հաղթող, հայտնում է armsport.am-ը։
Արսեն Հարությունյանը ներկայացրել է Wacker Burghausen թիմը, որի կազմում էլ դարձել է մրցաշարի հաղթող։
Հայ մարզիկը մրցաշարում 11 գոտեմարտ է անցկացրել և հաղթել բոլորում։