ԱՄՆ-ից տեսուչներ են ժամանել Կիև
Ամերիկացի տեսուչները ժամանել են Կիև: Նրանք հանդիպումներ կանցկացնեն՝ ուղղված Ուկրաինային տրամադրված օգնության օգտագործման նկատմամբ հսկողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը:
«Ուրախ եմ Կիևում ողջունելու պաշտպանության նախարարության, Պետքարտուղարության և ԱՄՆ ՄԶԳ-ի երեք գլխավոր տեսուչներին: Նրանց հանդիպումները գործադիրների, գործընկերների և Ուկրաինայի կառավարության հետ կնպաստեն Ուկրաինային տրամադրվող ԱՄՆ օգնության նկատմամբ հսկողությանը և հաշվետվողականությանը», - գրել է Բրինքը:
Ավելի վաղ հրապարակվել էր ԱՄՆ պաշտպանության նախարարության վերահսկողական վարչության զեկույցը, որի համաձայն Պենտագոնը պատշաճ կերպով չի իրականացրել Ուկրաինային զենքի մատակարարումների հսկողությունը, 1,6 միլիարդ դոլար ծավալով մատակարարումների կեսից ավելին դեռ մնացել է չհաշվառված: