Սպերցյանը դարձել է Ռուսական Պրեմիեր լիգայի լավագույն մարզիկը
«Ռուստատ» վիճակագրական օպերատորը կազմել է ֆուտբոլի Ռուսական Պրեմիեր Լիգայի աշնանային սեզոնի լավագույն մարզիկների ցանկը։
Ըստ այդմ, հայազգի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը գոլային հարձակումների մասով դարձել է ՌՊԼ աշնանային սեզոնի լավագույն մարզիկը։ Նրա ակտիվում կա գոլային փոխանցումներին 17 մասնակցություն։
Նշենք, որ 2023/24 թթ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի մարտ ամսից։