Ուկրաինայի ՊՆ-ն բացահայտել է զինամթերքների գնման կոռուպցիոն սխեմաներ
Ստուգումն Ուկրաինայի Զինված ուժերի զորամասերից մեկում բացահայտել է չարաշահումներ մթերքների մատակարարման ոլորտում, որոնք գերազանցում են 50 մլն գրիվնան (1,3 մլն դոլար)։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը Ֆեյսբուքի իր էջում։
«Նախարարության թիմը շարունակում է զորամասերի մթերքների պահեստների չպլանավորված ստուգումները։ Հայտնաբերել ենք ավելի քան 50 մլն գրիվնա արժողությամբ պարենի թերմատակարարում։ Նախորդ ուղեւորության արդյունքներով պաշտպանության նախարարությունն անցած շաբաթ հանել է որոշ զորամասերի մատակարարին»,- գրել է Ումերովը։
Նախարարը նաեւ տեղեկացրել է Ուկրաինայի ԶՈւ-ի համար հրետանային արկերի ձեռքբերման կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին, ինչը բյուջեին հասցրել է 1,5 մլրդ գրիվնայի (39,9 մլն դոլար) վնաս։