Դանիան ֆրեգատ կուղարկի Կամիր ծով
Դանիան Կարմիր ծովում, Բաբ էլ Մանդեբի նեղուցում եւ Ադենի ծոցում նավագնացության անվտանգության ամրապնդման համար կուղարկի Iver Huitfeldt ֆրեգատը՝ միջազգային կոալիցիայի կողմից իրականցվող Prosperity Guardian գործողության շրջանակում։ Այս մասին տեղեկացրել է թագավորության պաշտպանության նախարարությունը։
Պաշտպանության նախարար Թրոելս Լունդ Փոուլսենի խոսքով՝ հութիների հարձակումները միջազգային նավագնացության եւ, հետեւաբար, միջազգային ջրերի անվտանգության դեմ խոր տագնապ են առաջացնում եւ լուրջ սպառնալիք են միջազգային աշխարհակարգի համար։
«Խոշոր ծովային տերություն լինելով՝ Դանիան ակնհայտորեն շահագրգռված է ծովում անվտանգության ապահովմամբ։ Ուստի կառավարությունը որոշում է ընդունել ռազմական օգնություն տրամադրել՝ Iver Huitfeldt ֆրեգատն ուղարկելով Կարմիր ծով։ Սպասվում է, որ այս որոշումը լայն աջակցություն կստանա խորհրդարանում»,- ասել է նա։