ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ԲՏԱ փոխնախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 29-ին որոշում է ստորագրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարի նշանակման մասին:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռուբեն Սիմոնյանին 2024 թվականի փետրվարի 1-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»։