ՄՊՀ-ն առաջին անգամ ուսումնասիրել է ազատականացված էլեկտրաէներգետիկական շուկան
Վերջին տասնամյակներում աշխարհի շատ երկրներում էլեկտրաէներգիայի արդյունաբերությունը կենտրոնացված մոդելից վերափոխվել է ազատ մրցակցային մոդելի՝ հիմք դնելով էլեկտրաէներգիայի ոլորտի ազատականացման և էներգետիկ շուկաների ձևավորման համար: 2022 թվականի փետրվարից Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայում նույնպես մեկնարկեց ազատականացված շուկայի մոդելի գործարկումը:
Հաշվի առնելով ազատականացումից հետո նորաստեղծ էլեկտրաէներգետիկական մրցակցային շուկայի գործարկումը, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջարկությունը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առաջին անգամ ոլորտում համալիր ուսումնասիրություն է իրականացրել:
Ուսումնասիրության արդյունքում էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային, ինչպես նաև հաղորդման և բաշխման ցանցային կանոններում ընդգծվել են դրույթներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են ազդեցություն ունենալ շուկայում մրցակցային իրավիճակի վրա:
Ուսումնասիրությանն ամբողջությամբ, այդ թվում՝ վեր հանված բոլոր խնդիրներին և առաջարկվող լուծումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։