Ադրբեջանի ԿԸՀ ղեկավարը հայտարարել է, թե հայերը կարող են մասնակցել նախագահի քվեարկությանը
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը հայտարարել է, թե «փետրվարի 7-ին երկրում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին կարող են մասնակցել ազգությամբ հայ ընտրողները»։
«Ազգությամբ հայ ընտրողները, ինչպես Ադրբեջանի մյուս քաղաքացիները, կարող են մասնակցել արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությանը», - հայտարարել է նա՝ բնականաբար, չմանրամասնելով, թե քանի «ազգությամբ հայ» ընտրող կա Արցախի օկուպացիայից հետո։