Երևանի քաղաքապետարանում գողացել են 6 մլն 525 հազար դրամ. Արթուր Չախոյանը փաստեր է ներկայացնում
Կոռուպցիա եմ բացահայտել, ավելի ճիշտ՝ գողության դեպք. Երեւանի քաղաքապետարանում գողացել են 6 մլն 525 հազար դրամ: Այս մասին իր տարածած տեսանյութում հայտարարել է քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանը:
«Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը Տիգրան Ավինյանին զեկուցել էր հետեւյալը. «2023 թվականին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում տեղադրվել են 220 հատ մետաղական հիմնակմախքով եւ փայտյա նստատեղերով նստարաններ, 75 հատ մետաղական հիմնակմախքով եւ տերասային տախտակներից պատրաստված նստարաններ»,- ասաց Չախոյանը:
Նա ցուցադրեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում դեկտեմբերի 22-ին հրապարակված նստարանների լուսանկարները՝ նշելով, որ ակնհայտ երեւում է, որ դրանք տերասային տախտակներից պատրաստված նստարաններ չեն, այլ չամ տեսակի փայտից նստրաններ են. «Դրանք List.am-ում վաճառվում են 50 հազար դրամով: Ուրեմն մեկ տերասային տախտակներից պատրաստված նստարանն արժե 137 հազար դրամ, բայց փոխարենը տեղադրել են 50 հազար դրամանոց չամ տեսակի փայտե նստարաններ: Սա ակնհայտ կոռուպցիա եւ գողություն է, քանի որ նստարանների համար քաղաքապետարանը մեկ հատի համար վճարել է 137 հազար դրամ: Այսինքն ինչ-որ խելոքներ մեկ ստորագրությամբ թղթով գնել են տերասային տախտակից նստարաններ, իսկ իրականում տեղադրել են 50 հազար դրամանոց նստարաններ:
Հիմա էլ հո չե՞ն ասի՝ ավարտկան ակտ չկ, դեռ աշխատանքներն ընդունված չեն, տեղադրված չեն: Նստրանները տեղադրված են, դրա մասին զեկուցվել է:
Սա ակնհայտ գողություն է եւ պետք է ստանա իրավական ընթացք եւ այդ ընթացքը ես ինքս կտամ:
Հարգելի երեւանցիներ, դուք տեսք, որ Երեւանի քաղաքապետարանից գողացել են 6 մլմ 525 հազար դրամ, իսկ եթե ինչ-որ մարդկանց մոտ հարց կառաջանա, թե ոնց եմ ստացել, ապա շատ պարզ հաշվարկով: 137 հազար դրամից հանում եմ 50 հազար դրամ, տակը մնում է 87 հազար դրամ, որը բազմապատկում եմ 75 հատ նստարաններին»,- հայտարարեց Չախոյանը: