«Слово пацана» սերիալի դերասանը խոսել է արտաքին տեսքի պատճառով բարդույթների մասին
Դերասան Լեւ Զուլկարնաեւը, ով հայտնի է «Слово пацана» սերիալից, YouTube-ի «Сноб» ալիքին պատմել է արտաքին տեսքի պատճառով իր բարդույթների մասին։
«Ես առաջ անհանգստանում էի, թե նիհար եմ, անհրապույր, փխրուն, որ չգիտեի եւ չէի կարողանում շատ բաներ անել, եւ ես չունեի բավականաչափ կամք վերցնելու եւ սովորելու համար: Իսկ հետո, երբ նկարահանվում ես, աշխատանքի հոսքի մեջ հեռուստադիտողը քեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին կաս»,-Զուլկարնաեւին մեջբերում է Gazeta-ն։
Միեւնույն ժամանակ, Զուլկարնաեւը խոստովանել է, որ չունի զարգացած բառապաշար, այնքան էլ լավ չի երգում եւ չունի դերասանական ճկունություն։ Սակայն ժամանակի ընթացքում արտիստը փոխել է իր վերաբերմունքը իր անկատարության նկատմամբ։ Դերասանի խոսքով, սեփական ֆիլմերի քանակի ավելացման եւ ժողովրդականության աճի հետ բարդույթները հետին պլան են մղվում։ Նա կարծում է, որ երկրպագուների սերն օգնել է իրեն այլ կերպ նայել իր թերություններին։
«Երբ անընդհատ աշխատում ես, եւ քո մասնակցությամբ ֆիլմեր են թողարկվում՝ ժամանակի ընթացքում քեզ հայտնի դարձնելով, ժողովրդականություն ես կուտակում եւ քեզ ընդունում են այնպիսին, ինչպիսին կաս, ինչ-որ կերպ ավելի հանգիստ ես դառնում։ Հեռուստադիտողի հետ միասին դու ընտելանում ես այն փաստին, որ դու ինչ-որ կերպ տարբեր ես. դու չես համապատասխանում ընդունված չափանիշներին»,-պարզաբանել է Զուլկարնաեւը, փոխանցում է news.am-ը։