Հյուսիսային Կորեան սուզանավից թեւավոր հրթիռների փորձնական արձակում է իրականացրել
Հյուսիսային Կորեան հաջողությամբ իրականացրել է երկու նոր «Փուլհվասալ-3-31» թեւավոր հրթիռների արձակում սուզանավից։ Փորձարկումները ղեկավարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Այս մասին տեղեկացրել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։
Նշվել է, որ հրթիռները հաջողությամբ խոցել են թիրախները։ Դրանք մոտ երկու ժամ գտնվել են թռիչքի մեջ։
«Փորձնական արձակումը ոչ մի ազդեցություն չի գործել շրջակա երկրների անվտանգության վրա եւ ոչ մի կապ չի ունեցել տաածաշրջանի իրավիճակի հետ։ Կիմ Չեն Ընը մեծ գոհունակություն է հայտնել փորձարկումների արդյունքներից»,- նշվել է գործակալության հաղորդագրությունում։
Այլ մանրամասներ չեն նշվում։