Սաշա Կատվալյանը նշանակվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն
Սաշա Կատվալյանը նշանակվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն:
Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ , հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նշենք, որ Կատվալյանը նախկինում զբաղեցրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, այնուհետ՝ նշանակվել Երևանի քաղաքապետի խորհրդական:
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի նախորդ տնօրեն Բագրատ Աղաջանյանը հունվարի 26-ին ազատման դիմում էր ներկայացրել։