Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բեռների պահեստում արգելափակված անձի պատճառով
Թուրքիայից Սաուդյան Արաբիա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անթալիայի օդանավակայանում՝ բեռների պահեստում արգելափակված անձի պատճառով, հայտնում է Haberler.com-ը։
Թուրքական լրատվամիջոցներն ընդգծում են, որ թռիչքի ժամանակ բեռնախցիկից օգնության կանչեր են լսվել։
Ենթադրվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Pegasus Airlines-ի ինքնաթիռում։
Կիպրոսի վրայով ինքնաթիռի թռիչքի ժամանակ ուղեւորները ճիչեր են լսել։
Քննարկումներից հետո որոշվել է վայրէջք կատարել Անթալիայի օդանավակայանում։
Օդանավ են ժամանել ոստիկաններ, հրշեջներ և բժշկական խմբեր։
Օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքից հետո հետաքննություն է սկսվել։ Թե ինչ հանգամանքներում է մարդ հայտնվել բեռնախցիկում, չի հաղորդվում։