Թուրքիայում եկեղեցում հրաձգությունից հետո 47 մարդ է ձերբակալվել
Թուրքիայում ոստիկանությունը 47 մարդու է ձերբակալել հունվարի 28-ին եկեղեցում տեղի ունեցած հրաձգությանը մասնակցելու կասկածանքով։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։
Նրա խոսքով՝ գործողություններ են իրականացվել 30 հասցեներում, բերման ենթարկվածների թվում կա Ռուսաստանի և Տաջիկստանի մեկ քաղաքացի, որոնք կարող են կապված լինել «Իսլամական պետության» հետ։
Հունվարի 28-ին Սարիյեր թաղամասի Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցում երկու դիմակավորված հարձակվողներ կրակ են բացել պատարագի ժամանակ, ինչի հետևանքով Թուրքիայի քաղաքացի է մահացել։