Էժանագինը դու´ք եք` ձեր «մայկա-տռուսիկ» և«կլուբնիկ» շոուներով. Զաքարյանը հակադարձում է Փաշինյանին
Էժանագինը դու´ք եք` ձեր «մայկա-տռուսիկ» և«կլուբնիկ» շոուներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ հակադարձելով Փաշինյանի բանակի օրվան նվիրված ելույթին, որում Փաշինյանը ասում է, որ «բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ»:
«Դավադրությունների մեջ կասկածվողն ու բանակ քայքայողն ասում է, որ «...բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ»:
Էժանագինը դու´ք եք` ձեր «մայկա-տռուսիկ» և«կլուբնիկ» շոուներով:
Հետ վերադարձրու մեր հազարամյա Հայրենիքը, 5000-անոց մարտունակ ստորաբաժանումները, տարիներով կուտակված սպառազինությունը»: