Շնորհակալ ենք ձեզ 32 տարի և այսօր՝ մեր թիկունքում ձեր ուժը զգալու համար․ Ալխաս Ղազարյան
Այսօր հունվարի 28-ն է՝ Հայոց բանակի օրը: ՀՀ զինված ուժերում ծառայող մեր հայրենակիցներին, բոլոր զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն, անվտանգություն և խաղաղ երկինք:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
«Շնորհակալ ենք ձեզ 32 տարի և այսօր՝ մեր թիկունքում ձեր ուժը զգալու համար:
Հավերժ փառք ու խոնարհում մեր հերոսների հիշատակին:
Շնորհավոր տոնդ, հայո՛ց բանակ»,–գրել է նա։