Դերծովակալ Սայարի. Իրանի բանակն այսօր գտնվում է լիարժեք պատրաստվածության գագաթնակետին
Այսօր իրանական բանակը գտնվում է լիարժեք պատրաստվածության գագաթնակետին և հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի, կիրակի օրը հայտարարել է ցամաքային զորքերի համակարգման գծով գլխավոր հրամանատարի տեղակալ, դերծովակալ Հաբիբոլլա Սայարին, հաղորդում է IRNA-ն։
Ըստ դերծովակալի, իրանական բանակին բարդ առաքելություն է սպասվում։
«Տարածքային ամբողջականության պաշտպանությունը, երկրի անկախությունը և հասարակարգի անկախությունը երեք կարևոր խնդիրներ են բանակի համար, որը միշտ պետք է պատրաստության վիճակում լինի»,- ասել է Սայարին։
Նա ընդգծել է, որ այսօր զինված ուժերի մարտական, պաշտպանական և կանխարգելիչ կարողությունները շատ բարձր մակարդակի վրա են՝ լավ պատրաստված և որակյալ անձնակազմի, ինչպես նաև տեղական արտադրության նորացված տեխնիկայի շնորհիվ և պատրաստ են դիմակայել թշնամու ցանկացած սպառնալիքի։