Նոր և ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման ճանապարհով ենք գնում․ վարչապետ
Նոր և ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման ճանապարհով ենք գնում։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին տարիներին կառավարությունը մի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել։ ՀՀ ռազմարդյունաբերական համալիրն աննախադեպ՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի պատվեր ունի ՀՀ կառավարությունից»,–ասել է նա։