ԶԼՄ. Իսրայելը պատրաստվում է լայնածավալ հարձակման Լիբանանի խորքում
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ հարձակման դեպի Լիբանանի խորքերը երկու կողմերի միջև աճող լարվածության ֆոնին այն բանից հետո, երբ Իսրայելը պատերազմ սկսեց Գազայի հատվածում, հայտնում է IRNA-ն՝ հղում անելով լիբանանյան պետական LBC հեռուստաալիքին:
Հեռուստաալիքը նշում է, որ արաբական երկրներից մեկը «Հեզբոլլահ» շարժման պաշտոնական ներկայացուցիչներին տեղեկացրել է Լիբանանի վրա Իսրայելի ծրագրած հարձակման մասին՝ «երկրում քաոս ստեղծելու նպատակով»։
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են նաև Լիբանանի հարավային սահմանի երկայնքով իրենց ուժերի տեղաշարժի մասին՝ ասելով, որ Գազան լքած հազարավոր զինվորներ հասել են Լիբանանի երկայնքով գտնվող տարածքներ, հարյուրավոր տանկեր նույնպես շարժվել են դեպի Լիբանան:
Վերջին երեք ամսվա ընթացքում «Հեզբոլլահը» և իսրայելական ուժերը գրեթե ամեն օր հրետանային և հրթիռային հարվածներ են փոխանակել: