Ուկրաինացի պաշտոնյաները ՊՆ-ից շուրջ 40 միլիոն դոլար են հափշտակել
Ուկրաինացի պաշտոնյաները Պաշտպանության նախարարությունից շուրջ 40 միլիոն դոլար են հափշտակել։
Նրանք շուրջ 1,5 միլիարդ գրիվնա են գողացել Ուկրաինայի զինված ուժերի համար 100 հազար ականանետային արկերի գնումներից:
Գործարքին ներգրավված են Ուկրաինայի պաշտպանության նախարարության նախկին և գործող աշխատակիցները:
Նրանցից մեկը ձերբակալվել է երկրից դուրս գալու փորձի ժամանակ, մյուսներին մեղադրանքներ են ներկայացվել և սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում: