Մենք պետք է ձևավորենք այնպիսի բանակ, որը իր հզորությամբ կամրապնդի մեր սահմանների անվտանգությունը․ ՊՆ փոխնախարար
Բոլոր երկրների անվտանգության երաշխավորները բանակներն են, եկեք միմյանց շնորհավորենք այս օրվա կապակցությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։
«Մեր բանակն անցավ մեծ փորձությունների միջով ու այսօր պետք է ջանք ու եռանդ չխնայենք՝ որ ունենանք այնպիսի բանակ, որ Եռաբլուր գանք հպարտությամբ ու հարգենք այն զոհված ընկերներին, եղբայրներին, ովքեր իրենց կյանքը չեն խնայել հանուն հայրենիքի և ապահով Հայաստանի։ Մենք պետք է ձևավորենք այնպիսի բանակ, որը կերաշխավորի անվտանգություն ու իր հզորությամբ կամրապնդի մեր սահմանների անվտանգությունը»,- ասաց նա։
Հարցին՝ ինչ վիճակում է մեր բանակը պատերազմից հետո, փոխնախարարը պատասխանեց․«Մենք իրականացնում ենք բոլոր գործողությունները, որ բանակը նորից ուղղի իր մեջքը ու դառնա մեր պեության անվտանգության երաշխավորը։ Մենք ամեն ինչ իրականացնում ենք հանուն կրթված, մարտունակ ու մեր անվտանգությունն ապահովող բանակ ունենալու։ Բոլորին մաղթում եմ, որ մեր բանակն իր մեջքն ուղղի»։