Արաբական պետությունների լիգան արտահերթ նիստ է գումարել Գազայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Արաբական պետությունների լիգան սկսել է արտահերթ նիստը, որը գումարվել էր Պաղեստինի կողմից Եգիպտոսի և Հորդանանի հետ համակարգմամբ՝ «միասնական արաբական դիրքորոշում» մշակելու համար՝ Գազայի հատվածում Իսրայելի պատերազմի վերաբերյալ Միջազգային դատարանի ժամանակավոր որոշումից հետո:
Հանդիպմանը պաղեստինյան պատվիրակությունը գլխավորում է Արաբական լիգայում Պաղեստինի դեսպան Մուհաննադ Ալ-Ակլոկը մի քանի ավագ խորհրդականների հետ, հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը:
«Հանդիպման նպատակն է համապարփակ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Ցեղասպանության կոնվենցիայով արգելված գործողությունները, ապահովել Գազայի հատվածի հումանիտար կարիքների անհապաղ բավարարումը և Իսրայելին պատասխանատվության ենթարկել Գազայում ցեղասպանություն հրահրելու համար», - ասվում է հաղորդման մեջ: