22-ամյա Յանիկ Սիները՝ Australian Open-ի հաղթող
Աշխարհի չորրորդ ռակետ, 22-ամյա իտալացի Յանիկ Սիները հաղթեց US Open 2021-ի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ, ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևին և նվաճեց 2024 թվականի Ավստրալիայի բաց առաջնության հաղթողի տիտղոսը։
Մրցաշարի եզրափակիչում Մեդվեդևը 6:3, 6:3, 4:6, 4:6, 3:6 հաշվով պարտվեց Յանիկ Սիներին։ Սա իտալացու դեբյուտային հաղթանակն է Մեծ Սաղավարտի մրցաշարում:
Հանդիպումը տեղի ունեցավ Մելբուրնում և տևեց 3 ժամ 46 րոպե։
Նշենք, որ սա Մեդվեդևի համար արդեն երրորդ պարտությունն է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում։
Աղբյուր՝ ArmSport.am