Իրանը նոր հետազոտական արբանյակ է ուղարկել ուղեծիր
Իրանը կիրակի օրը տեղական արտադրության նոր հետազոտական արբանյակ է ուղարկել երկրամերձ ուղեծիր, հայտնում է Tasnim-ը։
Հետազոտական «Mahda» արբանյակը երկու հետազոտական բեռների հետ միասին հաջողությամբ տիեզերք է արձակվել «Simorgh» կրիչ արբանյակի կողմից։
«Simorgh»-ը արձակվել է Իմամ Խոմեյնիի ազգային տիեզերական կենտրոնից, որը գտնվում է Սեմնան նահանգից 80 կիլոմետր հարավարևելք:
«Mahda» արբանյակը նախագծվել, արտադրվել և փորձարկվել է Իրանի տիեզերական հետազոտությունների կենտրոնի կողմից, հաղորդում են իրանական լրատվամիջոցները:
32 կգ քաշով արբանյակի հիմնական նպատակն է փորձարկել արբանյակներին առնչվող ենթահամակարգերը, փորձարկել «Simorgh» արբանյակի տիեզերական բեռների առաքման աշխատանքը և գնահատել նոր նախագծերի արդյունավետությունը և տեղական տեխնոլոգիաների հուսալիությունը տիեզերքում:
«Simorgh» կրիչ արբանյակը երկաստիճան հրթիռ է, որն աշխատում է հեղուկ վառելիքով: Դրա տրամագիծը 2,4 մետր է, իսկ մեկնարկային քաշը՝ 80 տոննա։ Կրիչ արբանյակների առաջին սերունդն ունակ էր արձակել մինչև 100 կգ քաշ ունեցող կապի և զոնդավորման արբանյակներ Երկրից մոտավորապես 500 կմ բարձրության վրա գտնվող ուղեծրեր: