Թուրքիայում տեղացի աղջիկների հանցախումբը թալանել է ռուսալեզու բնակիչների ավելի քան 50 բնակարան
Թուրքիայում տեղացի աղջիկներից բաղկացած հանցախումբը թալանել է ռուսալեզու բնակիչների ավելի քան 50 բնակարան, հայտնում է SHOT Telegram ալիքը։
Նշվում է, որ հանցախումբը գործել է Մերսին քաղաքում։ Գողերը տներից տարել են գումար և զարդեր, վնասը գերազանցել է մեկուկես միլիոն դոլարը։
Տուժածներից մեկի խոսքով, Մերսինում գողությունները սկսվել են անցյալ տարվա մայիսից։ Հանցագործները հետևել են իրենց զոհերին, իսկ երբ նրանք դուրս են եկել տնից, ագռավուկով բացել են դռները և տարել զարդեր ու գումար։ Տուժողը պնդում է, որ գողությունները կատարվել են անձնակազմի անդամների հովանավորությամբ, որոնք աշխատում են բնակելի համալիրներում. դրանք կոչվում են կապաջիներ։
Աղբյուրը նշում է, որ գողերը շատ լկտի են գործում՝ թակում են դուռը և, եթե ոչ ոք չի բացում, ներս են մտնում և գողանում թանկարժեք իրերը։ Եղել են դեպքեր, երբ բնակիչները չեն լսել թակոցը, անհայտ անձինք ներխուժել են նրանց տուն և անմիջապես փախել հանցագործության վայրից։