Անկարան հերքում է ՀԱՄԱՍ-ին մարդասիրական օգնություն փոխանցելու մասին լուրերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հերքել է իսրայելական լուրերն այն մասին, որ իբր Գազայի համար նախատեսված մարդասիրական օգնությունը փոխանցվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը։
Ըստ Թուրքիայի ղեկավարի վարչակազմի, նման հաղորդագրություններ տարածվում են «իսրայելական քարոզչական օգտահաշիվների» միջոցով արդեն մի քանի օր։