Ե՞րբ է խաշած բրինձը վտանգավոր դառնում առողջության համար
Եփած բրինձը կարող է վտանգ ներկայացնել մարդու առողջությանը, եթե այն ճիշտ չպահվի։ Այս մասին Газета.Ru-ին ասել է ՌՈՍԲԻՈՏԵԿ համալսարանի սննդի արդյունաբերության, հյուրանոցային բիզնեսի և սպասարկման ամբիոնի դոցենտ Դմիտրի Բիստրովը։
«Եթե բրինձը եփել եք, դրեք մաքուր տարայի մեջ, փակեք հերմետիկ կափարիչով և դրեք սառնարանը, այդ դեպքում պատրաստի հացահատիկը կարող եք պահել երեք-չորս օր։ Բայց եթե եփած բրինձն ամբողջ գիշեր մնացել է առանց կափարիչի թավայի մեջ, իսկ առավոտյան այն դրել եք սառնարան, ապա ապրանքը 24 ժամվա ընթացքում կփչանա»,- պարզաբանել է նա։
Մասնագետի խոսքով՝ փաստն այն է, որ օսլա պարունակող մթերքները, այդ թվում՝ բրինձը, բարենպաստ միջավայր են ստեղծում ախտածին միկրոֆլորայի զարգացման համար։
«Նրա համար իդեալական ջերմաստիճանը 6°C-ից 60°C է: Եթե որոշել եք բրինձ պահել, ապա պետք է այն եփելուց հետո արագ հովացնել. եփած հացահատիկի մեջ պաթոգեն միկրոֆլորան կզարգանա այնքան ժամանակ, մինչև մթերքը սառչի մինչև 6°C-ից ցածր ջերմաստիճանը»,- եզրափակել է փորձագետ Բիստրովը, հաղորդում է shantnews.am-ը։