Իշխանական վերնախավը Եռաբլուրում է. մեծ թվով ոստիկաններ են հսկում տարածքում. (ուղիղ)
Բանակի օրվա առթիվ կառավարության, Ազգային ժողովի իշխանական ներկայացուցիչները, պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Նշենք, որ այն փակ է լրագրողների, քաղաքացիների համար, մեծ թվով ոստիկաններ են ծառայություն իրականացնում Եռաբլուրում:
Իշխանության ներկաայացուցիչներ ծաղիկներ խոնարհեցին եւ արագ հեռացան՝ չպատասանելով լրագրողների հարցերին:
Նշենք, որ այսօր հայկական բանակի ձեւավորման 32-րդ տարեդարձն է: