Երազի իմ երկիր հայրենի. Հայոց բանակը 32 տարեկան է
Հունվարի 28-ին լրանում է Հայոց բանակի կազմավորման 32-ամյակը: ՀՀ Պաշտպանության նախարարությունը տոնի առթիվ տեսանյութ է հրապարակել:
Հայաստանի զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ Տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը և ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմը շնորհավորում են իրենց ենթականերին, իսկ առավել աչքի ընկած աշխատակիցները պարգևատրվում են տարբեր աստիճանի մեդալներով և խորհրդանշական իրերով։