Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը
Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը:
Պատանի ստեղծագործողների մրցույթը կանցկացվի երկու փուլով՝ տարիքային երկու խմբի համար: Առաջին փուլում ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն առավելագույնը 10 րոպե տևողությամբ անսամբլային ստեղծագործություն (2-ից 4 գործիքի համար), իսկ կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասնակիցները 5 րոպե տևողությունը չգերազանցող 1 երգ՝ գրված ցանկացած գործիքի և ձայնի համար (հայ հեղինակի հայալեզու ստեղծագործություն):
Երկրորդ փուլում երկու տարիքային խմբերի մասնակիցները պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված 1 մենանվագ ստեղծագործություն՝ կրտսեր խմբի մասնակիցները մինչև 5 րոպե, ավագ խմբի մասնակիցները՝ մինչև 10 րոպե տևողությամբ:
Գալա համերգին, որը տեղի կունենա մայիսի 15-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, կհնչեն երկու խմբերի մրցանակակիրների ստեղծագործությունները:
Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով, խրախուսական նվերներով, մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև անվանական գավաթներով, իսկ հաղթողները կստանան նաև դրամական պարգև (75 000 դրամ): 11-րդ մրցույթի մրցանակները կավելանան ևս մեկով. լավագույն ստեղծագործությունները կտպագրվեն «Երեխաները երեխաներին» ժողովածուում՝ երաժշտական և արվեստի դպրոցներին տրամադրելու նպատակով: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մասնակիցները կունենան հնարավորություն մասնակցելու ժյուրիի անդամների կողմից կազմակերպվող վարպետության դասերին: Ավանդույթի համաձայն՝ կպարգևատրվեն նաև մրցանակակիրների ուսուցիչները՝ 100-120 հազար ՀՀ դրամի չափով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թ. մայիսի 8-ն է: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մրցույթի էլեկտրոնային հասցեին ([email protected])՝ կցելով անձնագրի պատճենը, հայտաձևը, մեկ լուսանկար, ինչպես նաև ստեղծագործությունների նոտաները:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +37455070780 հեռախոսահամարով կամ գրել մրցույթի ֆեյսբուքյան էջին: