Ֆրանսիական «Էբեն» քառյակը Երևանում կկատարի Մոցարտի, Շնիտկեի, Գրիգի ստեղծագործությունները
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական հոբելյանական 25-րդ փառատոնը մեկնարկում է «Գրեմմի» մրցանակակիր «Էբեն» քառյակի համերգով:
«Էբեն» քառյակը Երևանում համերգով հանդես կգա փետրվարի 20 -ին, ժամը 19:00-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։
Բազմաթիվ միջազգային մրցույթների թափնեկիր, «Տարվա անսամբլ» տիտղոսակիր քառյակն ավելի քան երկու տասնամյակների ընթացքում սահմանել է նոր չափանիշներ՝ հանդիսատեսին հանդես գալով տարբեր ժանրերի կատարումներով և նոր մոտեցումներով:
Համերգի ծրագրում կհնչեն՝
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ - Լարային քառյակ համար 21
Ալֆրեդ Շնիտկե - Լարային քառյակ համար 3
Էդվարդ Գրիգ -Լարային քառյակ համար 1
Տոմսերը հնաավոր է ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից , Ticketon.am-ից, Tomsarkgh.am-ից, Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղից կամ զանգահարելով +37477805687 հեռախոսահամարին։