Ինչպես կարելի է ադիբուդին ավելի առողջարար դարձնել
Ադիբուդի պատրաստելու ամենաառողջ միջոցը ամբողջական ձավարեղենն է՝ այն համեմելով փոքր քանակությամբ սառը սեղմված բուսական յուղով և ավելացնելով որոշ խոտաբույսեր կամ համեմունքներ, օրինակ՝ քրքում, համեմ, մշկընկույզ, դարչին, Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան։
Նրա խոսքով, տունը լավագույն վայրն է ամբողջական ձավարեղենից ադիբուդի պատրաստելու համար. դա կարելի է անել ջեռոցում կամ օգտագործել հատուկ կենցաղային սարքավորում:
«Տաք օդով ադիբուդիի պատրաստման ժամանակակից մեթոդները թույլ են տալիս արագ եփել եգիպտացորենը՝ պահպանելով դրա մեջ պարունակվող արժեքավոր սննդանյութերի մեծ մասը: Պատրաստի պոպկորնը կարելի է համեմել փոքր քանակությամբ սառը սեղմված բուսական յուղով, իսկ համն ընդգծելու և աղի կամ շաքարի քանակը նվազեցնելու համար ավելացնել մի քիչ խոտաբույսեր կամ համեմունքներ, օրինակ՝ քրքում, համեմ, մշկընկույզ, դարչին»,- ասել է Ստարոդուբովան։
Սննդաբանը նշել է, որ եգիպտացորենը պարունակում է A, E և B խմբի վիտամիններ, հանքանյութեր՝ կալիում, ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում, բջջանյութ, հակաօքսիդանտ ակտիվությամբ պոլիֆենոլային միացություններ։ Եգիպտացորենի հատիկների կալորիականությունը կազմում է մոտ 390 կկալ 100 գրամի դիմաց: Ընդ որում, 62%-ը լի է ածխաջրերով, սպիտակուցները կազմում են մոտ 10%, իսկ ճարպերը՝ 11-12%։