Բժիշկը երիտասարդությունը երկարացնելու պարզ միջոց է անվանել
Ծերացումը դանդաղեցնելու համար անհրաժեշտ է օրական երեք բաժակ թեյ խմել, ասել է էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան։ Shantnews-ի փոխանցմամբ՝ բժշկական գիտությունների դոկտորն իր Telegram ալիքում նշել է երիտասարդությունը երկարացնելու պարզ միջոց։
Բժշկի խոսքով՝ չինացի գիտնականները պարզել են, որ թեյի կանոնավոր օգտագործումը կարող է դանդաղեցնել ծերացումը։ Նրանց փորձին մասնակցել է Չինաստանի եւ Մեծ Բրիտանիայի 14 հազար բնակիչ։ Հետազոտության ընթացքում հարցվածներին հարցրել են, թե ինչպիսի թեյ են սիրում և որքան են խմում։
«Այնուհետև փորձի մասնակիցներին երկու տարի դիտարկել են՝ գրանցելով նրանց ֆիզիոլոգիական ցուցանիշները, ներառյալ կենսաբանական տարիքը», – մեկնաբանել է բժիշկ Պավլովան:
Արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ օրական երեք բաժակ թեյ խմելը վեցից յոթ գրամ թեյի տերևներով կարող է երիտասարդացնել օրգանիզմը, շարունակել է էնդոկրինոլոգը։
Հետազոտության հեղինակների կարծիքով՝ թեյի մեջ պարունակվող ակտիվ միացություններն ու նյութերը կարող են երկարացնել երիտասարդությունը, եզրափակել է Պավլովան։