ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Թուրքիային Ֆ-16 կործանիչների վաճառքին
ԱՄՆ պետքարտուղարությունը Կոնգրեսին տեղեկացրել է, որ հավանություն է տվել Թուրքիային 23 մլրդ դոլարի Ֆ-16 կործանիչների և հարակից սարքավորումների վաճառքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով The New York Times-ը:
Ինչպես թերթին հայտնել են պետդեպարտամենտի և Պենտագոնի ներկայացուցիչները, դա արվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը թույլատրող փաստաթղթերը: