Սալոմե Զուրաբիշվիլին վիրավորվել է, որ իրեն թույլ չեն տվել հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան էջում ափսոսանք է հայտնել, որ իրեն հնարավորություն չի տրվել հանդիպել աշխատանքային այցով Թբիլիսի այցելած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Վրաստանի նախագահը ողջունում է ՀՀ վարչապետի այցը երկիր, բայց ցավալի է, որ Վրաստան կատարած այցի ընթացքում նախագահին հնարավորություն չի տրվել հանդիպել և պատշաճ ընդունել երկրների ղեկավարներին։
Ցավալի և ուշագրավ է նաև, որ պատկան մարմինները նախագահին չեն տեղեկացնում երկրում բարձր մակարդակի այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին»,-գրել է նա։