Նոր քաղաքական նախագիծը պետք է տարբերվի թե՛ ներկաներից, թե՛ նախորդներից. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նվաստացված ազգերի բնական արձագանքը ռեւանշն է։ Հայաստանում իշխանության կարող է գալ ազգային (պետական իմաստով) եւ պահպանողական (առաջադեմ վեկտորներով) ուժ։
Մյուս կողմից դա համաշխարհային տենդենց է, գլոբալիզմը պարտվում է թե՛ բարոյական առումով, թե՛ տնտեսական։ Համաշխարհային առեւտրային կոմունիկացիաները նույնպես տապալվում են։
Ներկայիս կառավարությունը նախորդների արժեհամակարգի մեջ է՝ ավելի ծայրահեղ ու ցինիկ տարբերակով։ Վերադարձը դեպի նախկին հարաբերություններին ու արժեհամակարգին անիմաստ ջանք է։
Նոր քաղաքական նախագիծը պետք է տարբերվի թե՛ ներկաներից, թե՛ նախորդներից։ Խոսքն անձանց մասին չէ, այլ քաղաքական պլատֆորմի, սակայն այդ պլատֆորմը պետք է ձեւակերպվի»։