Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի մասին առաջարկությունների փաթեթը. Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը, հայտնում է Ապա գործակալությունը։
Նա նշել է, որ ադրբեջանական կողմն առաջիկա շաբաթներին կներկայացնի իր դիրքորոշումը համաձայնագրի պայմանների վերաբերյալ։