Ի՞նչ կլինի, եթե ամեն օր կիտրոն ուտեք
1. Վիտամին C-ի աղբյուր
Վիտամին C-ի պարունակությունը կիտրոնին դարձնում է իմունիտետը ամրապնդելու անփոխարինելի միջոց: Այս ցիտրուսային մրգի մեջ է մտնում նաև կալիում, որը խթանում է ուղեղի և նյարդային համակարգի աշխատանքը: Կալիումը նպաստում է արյան կարմիր գնդիկների առաջացմանը և կարգավորում է արյան ճնշումը: Արդյունքում դու ստանում ես էներգիայի լիցք, մաքրում մաշկը, ստանում ուժեղ իմունիտետ և կենտրոնացած ուշադրություն:
2. pH մակարդակի կարգավորիչ
pH մակարդակը խոսում է քո օրգանիզմի թթվա-հիմնային հավասարակշռության մասին: Բարձր թթվայնությունը բերում է հիվանդությունների և հոգնածության: Շատ հաճախ կարիք է լինում օգնել օրգանիզմին կարգավորել այդ հավասարակշռությունը: Դրա համար հարկավոր է որքան հնարավոր է շատ օգնագործել հիմնային մթերքներ: Կիտրոնը հենց այդպիսի մթերք է:
3. Քաշի նվազեցման օգնական
Եթե քո օրգանիզմում խախտված է հավասարակշռությունը, ապա շատ դժվար է քաշ նվազեցնելը: Առողջ մարմին, առողջ հոգի՝ սա է քաշի նվազեցման ամենաարագ միջոցը: Բացի դրանից կիտրոնը նվազեցնում է քաղցի զգացողությունը:
4. Կիտրոնը բարելավում է մարսողությունը
Մարսողության խանգարումները հաճախ խոսում են լուրջ հիվանդությունների մասին: Կիտրոնը նպաստում է աղիքների մաքրմանը և հեռացնում է բերանի դառնությունը:
5. Այն կօգնի ձերբազատվել սուրճ խմելու սովորությունից
Սուրճն ունի հրաշալի համ և հոտ: Սակայն դրա չափից շատ օգտագործումը վնասում է առողջությունը՝ խանգարում է մարսողությունը, վնասում է նյարդային համակարգը և ատամները: Կիտրոնը կօգնի քեզ ձերբազատվել սուրճ խմելու սովորությունից:
Որպեսզի ամրապնդել առողջությունը, հարկավոր է ամեն օր կիտրոնի հյութ ավելացնել խմելու ջրի մեջ: Նաև այս միրգը կարող է օգնել ավելի նուրբ ընկալել այս կամ այն ուտեստի համը՝ կարևորը չափերը չանցնելն է, փոխանցում է Mediahub-ը։