Արևմուտքին չի հաջողվի անկայունություն հրահրել Ռուսաստանում․ Նարիշկին
Արեւմուտքն այնքան ինքնվստահ է դարձել ցանկացած երկրում իրավիճակն ապակայունացնելու իր կարողության հարցում, որ մտածում է նույնն անել Ռուսաստանում, բայց ոչինչ չի ստացվի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Նա ասել է, որ հետախուզական տվյալների համաձայն՝ արևմտյան երկրների իշխանություններն ու հետախուզական ծառայությունները տեսնում են, որ իրավիճակը Ռուսաստանի ներսում կայուն է, և ժողովուրդը համախմբվել է երկրի ղեկավարության շուրջ։
Նարիշկինի խոսքով՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ նրանց դաշնակիցները պատրաստ են դիմել «ամենաստոր սադրանքների, որպեսզի փոխեն իրադարձությունների ընթացքը հօգուտ իրենց»։
«Արևմտյան հետախուզական ծառայությունները՝ առաջին հերթին բրիտանական «MI6»-ը, պատրաստում են ուկրաինական դիվերսիոն և հետախուզական խմբեր, որոնց նպատակն է այդ թվում սադրանքներ գործել Ռուսաստանի Դաշնության ատոմակայաններում: Այսօր, երբ Արևմուտքը պարտություն է կրում Ուկրաինայի տարածքում, բազմատեսակ սադրանքներ իրականացնելու հավանականությունը շատ մեծ է»,- ընդգծել է Նարիշկինը։